Քաղաքական

Ավարտվեց Լավրով-Նալբանդյան համատեղ մամուլի ասուլիսը․ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Այսօր առավոտյան Երևանում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Հանդիպմանը հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը:

Երեւանում Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ «Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին  քաղաքականության փոխգործակցությունը` ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՍՏՀԿ եւ այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

Սերգեյ Լավրովը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ. «Անհրաժեշտ է լուծումներ փնտրել, առավել եւս, որ շատ ու շատ ուղղություններ, որոնք պետք է արդյունքի հանգեցնեն, արդեն ուրվագծվել են»,- ասել է նա: Լավրովը նաեւ հայտարարել է, որ ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում:
Նախօրեին Լավրովն օդանավակայանից ուղեւորվել է Ծիծեռնակաբերդ համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Կարդացեք նաև

Back to top button