
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները հանդես եկան պաշտպանական ճառերով:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են:
Հիշեցնենք՝ մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառով:
Հիշեցնենք՝ մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման: Փաստաբան Ավետիս Քալաշյանը նշեց, որ Բաբայանին մեղսագրվող որևէ հոդված չի հիմնավորվել։

Նրա պնդմամբ, եթե Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա Բաբայանի նկատմամբ նման մեղադրանք չէր առաջադրվի: Ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով միջնորդեց արդարացնել Բաբայանին։

Կարճ ընդմիջումից հետո պաշտպանը շարունակեց ճառը՝ այս անգամ փողերի լվացման դրվագով: Քալաշյանն այս դրվագով պաշտպանում է երեք ամբաստանյալների՝ Անդրանիկ Քոչարյանին, Կարեն Քոչարյանին և Սամվել Բաբայանին։ Նա նշեց , որ Սամվել Բաբայանն իր ցուցմունքներում հայտնել է, որ այդ գումարը իրեն պարտք են եղել և ուղարկել են Ռուսաստանից, սակայն պետական մեղադրողը պնդում է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են։





