ԿարևորՀասարակություն

Թեժ լեռում բռնկված հրդեհը տարածվել է Վանաձորի բ/ժ կենտրոնի 2-րդ մասնաշենքի տարածքում (լրացված)

լրացվել է ժամը 20։00- ին

Վանաձորին կից Շահումյան գյուղի սարն է նաև հրդեհ բռնկվել։ Լոռու մարզի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ կապիտան Արմեն Դունամալյանի խոսքով՝  սար բարձրանալը բարդությունների հետ է կապված, անտառտնտեսությունից օգնություն են խնդրել նաև այդ սարի հրդեհը մարելու գործում աջակցելու համար:

Դունամալյանը նաև տեղեկացրեց, որ Վանաձորի բ/ժ կենտրոնի 2-րդ մասնաշենքի տարածքումբռնկված հրդեհը հաջողվել է մարել:

***

Թեժ լեռում հրդեհ է բռնկվել ու այն արագորեն տարածվում է: Ծուխը նկատվել է ժամը 16։00-ի սահմաններում։ Այդ ժամաանկ դեռ կրակ գրեթե չէր նշմարվում, սակայն քիչ անց պարզ երևաց կրակն ու արդեն ժամը 18։00-ին արագորեն տարածվել է։ Այս  այս պահի դրությամբ հրեդհը շարունակում է արագ տարածվել։

Ժամը 18։00-ին 911 ծառայությունից «Ռադիոլուրի» ահազանգին ի պատասխան տեղեկացրել են, որ հրշեջներ են ուղարկում Վանաձոր 1-ից: Լոռու մարզի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ կապիտան Արմեն Դունամալյանը քիչ անց տեղեկացրել է, որ կրակի երևացող լեզուն խոտածածկույթ է ու տեղում այս պահին արդեն աշխատում են հրշեջները ու փորձում մարել կրակը: Հրդեհից ներքեւ, լեռան ստորոտում, ինչպես նկարում եւս երեւում է, անտառածածկ տարածք է։

Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ անտառտնտեսության տնօրենը դիմել է հրշեջ ծառայությանը օգնության խնդրանքով: Ի դեպ հրդեհ է նաև Վանաձորի բ/ժ կենտրոնի 2-րդ մասնաշենքի տարածքում:

Կարդացեք նաև

Back to top button