Հասարակություն

Նուբարաշենի թունաքիկատները կհանվեն տարածքից

Հայաստանում դեռ  փորձում են հասկանալ, թե ինչպե՞ ս, որտե՞ղ ու ի՞նչ միջոցներով տեղափոխեն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում կուտակված մոտ հազար տոննա վտանգավոր  նյութերը:

Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ մեր երկրում իրականացվում է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագիրը:

Ընդհանուր արժեքը՝ մոտ 5 մլն (4,7 մլն) դոլար է, ժամկետը՝ հինգ տարի:

Մոտ 900 տոննա թունաքիմիկատ ու շուրջ 7 հազար տոննա աղտոտված հող. Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում կուտակված վտանգավոր նյութերն են: Մասնագետները պնդում են՝ հատկապես վտանգավոր է, որ այն գտնվում է սողանքային գոտում:

2010թ, երբ մի քաղաքացի որոշեց տեխնիկայով այստեղ հողը փորել, սողանքն ակտիվացավ, թեման՝ թեժացավ, տարածքն առանձնացվեց, պահակակետ դրվեց ու արդեն յոթ տարի փորձ է արվում գտնել տարբերակներ, թե ինչպես եւ ուր տեղափոխել թունաքիմիկատները:


Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ մեր երկրում մեկնարկեց «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագիրը։

Համակարգող Գայանե Ղարագեբակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ նախագիծը հուլիսի կեսերից է սկսվել  մինչև  հաջորդ տարվա մարտի վերջ հույս ունեն այն ավարտին հասցնել: Փորձում են հասկանալ, թե ինչ եղանակով են տեղափոխելու թունաքիմիկատները: Զրուցակիցս նշում է՝  տարբերակները սահմանափակ են։ Հավանականը՝ արտերկիր տեղափոխելն է:

Եվրոպական երկրներում կան միջազգային հավաստագրեր ունեցող ու միջազգային պահանջներին բավարարող այրման գործարաններ: Մասնագետը պարզաբանում է՝ թափոնների ոչնչացումը բարձր ջերմաստիճանային այրումն է։ Տարածաշրջանում նման գործարան կա Իրանում։

Գայանե Ղարագեբակյանը կարծում է որ ամեն ինչ  հարթ ընթանալու դեպքում մոտ երկու սեզոն կպահանջվի, որպեսզի Նուբարաշենի թունաքիկատները հանվեն տարածքից: Ռիսկեր իհարկե կան, սակայն ամենակարևոր խնդիրը սողանքային գոտին է։ «Աշխատանքներն այնպես են կազմակերպվելու, որ աշխարհագրական տարածքի հետ կապված խնդիրներ չլինեն, փորելիս այնպես անել, որ մեծ խոռոչներ չառաջանան:

Այս պահին տարածքը պատված է արհեստական սինթետիկ թաղանթով, պեստիցիդների վրա լրացուցիչ մեկ ու կես մետր բարձրությամբ շերտ կա:  Վերջին ակտիվացումից հետո մոտ յոթ տարի է անցել եւ աշխատանքները նոր են սկսվում։ Արդյո՞ ք չենք դանդաղում՝ հարցնում եմ Գայանե Ղարագեբակյանին.

Աշխարհագրագետ  Աշոտ Խոյեցյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ թունաքիմիկատների գերեզմանները ամբողջ աշխարհում գետնափոր են կամ պահվում են օվկիանոսի մեջ:

Զրուցակիցս  առանձնացնում է հատկապես սողանքային գոտիներում  գտնվելը։ Սա խնդիրը կրկնակի է դարձնում:

Նախագծի բարեհաջող իրականացման արդյունքում ազդակիր համայնքների բնակչության առողջական ռիսկերը կնվազեն, սողանքի ակտիվացման դեպքում, թափոնի և աղտոտման տարածման և Երևան քաղաքի համար մեծ ռիսկը կվերանա, տարածքին հարող ճանապարհները կբարեկարգվեն: Մինչ այդ, սակայն, դեռ պետք է միջազգային մրցույթ հայտարարել։ Ծրագիրը կիրականացնի տեղական կապալառու ընկերությունը:

Կարդացեք նաև

Back to top button