

Կառավարությունն այսօր հաստատել է վերջին շրջանում խնդրահարույց ու թեժ քննարկումների առանցքում հայտնված ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը: Այն մի ամբողջ փաթեթով է ներկայացվել: Նախագծի հիմնավորման մեջ նաև վիճակագրություն է ներկայացվել։
Նշված է, որ վերջին տարիներին ընտանիքում բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դարձել: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության 602 դեպք:
ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանիքում բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:
Նախագիծը հաստատվել է առանց առարկությունների: Մինչ այդ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ նախագիծ է ներկայացրել:
Սահմանադրության վերջին փոփոխություններով ամրագրվեց. Հայաստանում կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը: Հայտարարությունը հնչեց այսօր՝ կառավարության նիստում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ասածը անակնկալ էր վարչապետի համար: Անակնկալ այնքան, որ մինչ նախարարը փորձում էր բացատրել, որ նաև երեխայի հետ կապված որոշումներ ընդունելիս կարևորվելու է նաև նրա կարծիքը, վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց.
Ենթադրաբար, թե ենթագիտակցորեն, այսուհետ հայկական ընտանիքներում արդեն սիրո դրսևորման ֆիլմից հայտնի մեթոդները կիրառելի չեն լինի:
Սիրո նման դրսևորումն այսուհետ կդիտվի ընտանեկան բռնություն: Այս ու նմանատիպ դեպքերը օրենքով կկարգավորվեն:
Հայկական ընտանիքներում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին բուռն քննարկման առարկա դարձած խնդրահարույց նախագիծն այսօր հաստատվեց:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ բռնությունը կանխարգելելուց ու պաշտպանելուց բացի՝ այժմ քննարկվում է նաև համերաշխության վերականգնումը:

Բռնություն գործադրած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ են նախատեսվում, ինչպես օրինակ, տուժողից որոշակի հեռավորության պահպանումը: Ընտանիքում բռնության տեսակներն են քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը:
Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ անհետաձգելի միջամտության պարագայում պարտադիր չէ տուժողի կամքը հարցնելը։ Պարզաբանեց.
Մյուս որոշումները, օրինակ, պաշտպանականը, միայն տուժողի կամքով կլինի: Նոր լիազորություններով կօժտվեն սոցիալական աջակցության կենտրոնները, կստեղծվեն ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկված անձը մինչև մեկ տարի կարող է բնակվել:
Արդարադատության նախարարը հակադարձում է նախագծին դեմ արտահայտվողներին. օրենքում գոյություն չունեցող կարգավորումներն են քննադատում:
Մի շարք լուրջ ու կարևոր փոփոխություններ են ամրագրվել, նաև՝ մտահոգիչ հարցեր՝ վստահեցրեց արդարադատության նախարարը.
Կոշտ ենք ամրագրել, որպեսզի անհիմն քննադատությունը դադարեցնենք՝ եզրափակեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագիծը հաստատվեց առանց հարցերի ու առարկությունների: Բուռն քննարկումներ թերեւս սպասվում են խորհրդարանում։




