

Մինչ ուսանողությունը Երեւանում շարունակում է իր բողոքի ակցիան ու դասադուլն ընդդեմ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի, «Ռադիոլուրը» փորձել է ճշտել, թե ինչ վարքագիծ ունեն նրանց տարեկիցները Արևմուտքում։ Արեւմտյան բուհերի ուսանողները մասնակցում են, թե՞ ոչ հասարակական բողոքի գործողություններին, եւ մասնակցում են արդյոք այնպիսի ակցիաների, որոնք անմիջապես իրենց չեն առնչվում։ «Ռադիոլուրի» զրուցակիցն է Դուբլինի քաղաքային համալսարանի ասպիրանտ Սոսե Մայիլյանը։




