

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հանդես է եկել մեղադրական ճառով:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը 7 տարվա ազատազրկում պահանջեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համար։ Այսպիսով՝ մեղադրող դատախազի պնդմամբ՝ Սամվել Բաաբյանը մեղավոր է առաջադրված երկու մեղադրանքում՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում։ Մեղադրական ճառում դատախազը հայտարարեց, որ դատավարության ժամանակ պաշտպանական կողմը ձգտել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։

Դատախազը նշեց նաև, որ եթե պաշտպանական կողմը համաձայն չէր փորձագետի եզրակացության հետ, որ այդ խողողվակը զենիթահրթիռային համալիր է, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները։

Փաստաբան Ավետիս Քալաշյանը սնշում է, որ իրենք չեն կենտրոնացել այդ խնդրի վրա:
Դատախազը նաև իր ճառում պնդեց, որ ամբաստանյալների՝ իրենց մեղավոր չճանաչելու փաստարկները զուրկ են հիմքերից։ Դատախազը մոտ մեկուկես ժամ ներկայացնում էր մեղադրական եզրակացությունը։ Ողջ այդ ընթացքում Սամվել Բաբայանը լսում էր ժպիտը դեմքին։ Երբ դատախազը հայտարարեց, թե ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից, Բաբայանը ուսերը վեր բարձրացրեց ու բարձր ծիծաղեց։

Արդեն դատական նիստից հետո փաստաբան Ավետիս Քալաշյանը, մեկնաբանելով մեղադրող դատախազի՝ 7 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը, ասաց

Սամվել Բաբայանի և մյուս 5 ամբաստանյալների գործով մյուս դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին։ Այս անգամ եզրափակիչ ելույթով հանդես կգա պաշտպանական կողմը:




