ԿարևորՀասարակություն

Ուսանողները շարունակում են դասադուլն ու բողոքի ակցիան

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 13-ին, շարունակվում է: Ուսանողները 5-րդ օրն է, որ դասադուլ են անում: Ուսանողները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվել են մասնակցել դասերին:

Նոյեմբերի 9-ին ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:


Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին

Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան հրավիրվել էր ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ եւ նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից:


Բողոքի ցույցն ու դասադուլը շարունակվել է ԱԺ մատույցներում. օր 4-րդ

ԱԺ քառօրյան մեկնարկում է նոյեմբերի 14-ին:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները:

Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

Կարդացեք նաև

Back to top button