

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը Շիրակի պետական համալսարանում ընթացող գործընթացների թեմայով այսօր ասուլիս էր հրավիրել՝ հորդորելու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, որպեսզի մեկին անհիմն պաշտպանելով՝ մյուսին անհիմն չմեղադրի:
Վարդևան Գրիգորյանը մեկ առ մեկ գրի էր առել նախարարի մեղադրանքները ու հերթով պատասխանում էր դրանց։
Մասնավորապես՝ Լևոն Մկրտչյանն ասել էր, որ Շիրակի պետական համալսարանում կուտակված խնդիրները խորքային են ու 10 տարվա վաղեմություն ունեն: Նաև ասել էր, որ բուհ-ում դեկանների եւ ամբիոնների վարիչների ընտրություն ընդհանրապես չի եղել:
Պատգամավորը խոսեց նաեւ գրադարանի շուրջ ծագած աղմուկից: Ասում է, անգամ երկրաշարժից հետո բուհ- ը թալանվեց, բայց գրադարանը պահպանվեց:
Սակայն բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը դեռ մի քանի օր առաջ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նույնպես անդրադարձել էր այս խնդրին՝ ասելով, որ այդ գրքերը պիտանի չէին եղել:
Իսկ ինչո՞ւ են այդ հարցերն իր անվան հետ կապվում, հնարավո՞ր է կրկին ցանկանում է վերադառնալ նախկին պաշտոնին, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Վարդևան Գրիգորյանը ասում է.
Ի դեպ, նախկին ռեկտորը պաշտոնից հրաժարվելուց հետո մոտ մեկ տարի դասավանդել է բուհում, բայց այս տարի արդեն ինստիտուտի ղեկավարությունը դասաժամեր չի տվել՝ ասում է:
Ռադիոլուրը կապ հաստետեց Բուհի այժմյան ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, պարզաբանումներ ստանալու համար.




