
Բողոքող ուսանողներին վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանն առաջարկեց, որ կառավարության տեսախցիկով կարող են նկարել ուսանողներից բաղկացած խմբի ու վարչապետի հանդիպում և հետո տեսանյութը տրամադրել իրենց:
Տեսանյութի տրամադրման հարցում համաձայնության գալով՝ ուսանողների հինգ հոգանոց խումբը բարձրացավ վարչապետի հետ հանդիպման:
Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն էլ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և հայտնել. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաև պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները»։




