ԿարևորՀասարակություն

Անարդյունք հանդիպում ԿԳՆ-ում. ուսանողները փողոցային պայքարի են դուրս գալիս

լրացված 18.10-ին

«Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության անդամների՝ պաշտպանության և զինծառայության մասին օրենքներում փոփոխությունների դեմ բողոքող և դասադուլ անող ուսանողների պահանջը կատարվեց, նրանք այսօր հանդիպեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:  Ըստ էության մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո նախարարն ու դասադուլի մասնակիցները չփոխեցին իրենց դիրքորոշումը:

Նախարարի հետ հանդիպմանը ներկայացել էին նախաձեռնության 10 մասնակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհական համակարգում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ: Նախ հասկանանք հարցի բովանդակային մասը, հետո անդրադառնանք հետևանքներին՝ հանդիպման սկզբում առաջարկեց նախարարը: Ամենակարևոր սկզբունքը, որին պիտի ուշադրություն դարձնենք, սոցիալական արդարության սկզբունքն է:

Այս հարցով  դասադուլի մասնակիցներն ունեն լուրջ մտահոգություններ:

Նախարարը չի կարծում, որ օրենքի ընդունումը կվնասի գիտության կամ գիտությամբ զբաղվել ցանկացողներին: Հայրենիքին ծառայելու համար ոչ մի արտոնություն չպետք է լինի: Իսկ հարցին, թե ինչու Գևորգյան ճեմարանում սովորողների վրա չի տարածվում այս օրինագիծը, նախարարն այսպես պատասխանեց:

«Հոգեւոր ոլորտը ուրիշ ոլորտ է»:

Լավ կլինի ձեր մտահոգությունները ներկայացնեք գրավոր՝ հորդորեց նախարարը: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք ընդհանրապես դեմ են տարկետման սկզբունքը վերացնելուն և մտավախություն ունեն, որ մինչև իրենց մտահոգություններին պատասխանելը օրենքն արդեն կընդունվի: Պահանջում ենք հետաձգել օրենքի ընդունումը՝ ասացին ուսանողները։ Լևոն Մկրտչյանը պատասխանեց:

 

Նախարարը ուսանողներին կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան և վերադառնալ բնականոն դասընթացին։ Ի պատասխան՝ ուսանողները հայտարարեցին, որ դասադուլը չեն դադարեցնելու, ԿԳ նախարարին էլ կոչ արեցին միանալ իրենց: Ուսանողների ներկայացմամբ՝ իրենք փորձելու են շարունակական բողոքի ակցիաներով մինչև վիճահարույց օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը ստեղծել լայն հարթակ, որտեղ կքննարկվեն իրենց մատնանշած մտահոգություններն ու կտրվեն հստակ պատասխաններ:

Կարդացեք նաև

Back to top button