ՊՆ.Տեղամասերից ոչ մեկում զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք չի արձանագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում Հայաստանի նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի կապակցությամբ հայտնել է հետևյալը. «Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք»: Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարությունն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: