
Սիրիական բանակն ու նրա դաշնակիցները լիարժեք վերահսկողություն են սահմանել Դեյր Էլ-Զոր քաղաքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին, որը տեղակայված է Լոնդոնում։
Գործակալության փոխանցմամբ՝ այդ տեղեկությունը սիրիական իշխանությունների կողմից դեռևս չի հաստատվել։
Նշվում է, որ շաբաթվա սկզբին կառավարական ուժերը վերահսկել են Դեյր Էլ-Զորի տարածքի 92 տոկոսը։




