ԿարևորՏնտեսական

Տնտեսության գնահատականը վերջին մեկ տարում՝ կառավարելի ու հեռանկարային


2018 թվականին վարչապետ լինելու  հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել, Կարեն Կարապետյանն էլ փոխվարչապետ աշխատելու առաջարկ չի ստացել՝ այսօր ամփոփելով գործունեության մեկ տարին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ  պատրաստ է շարունակել աշխատանքը վարչապետի պաշտոնում: «Ի՞նչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին: Վստահ եմ, որ հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական զարգացող»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Երկու հանդիպում մեկ տարվա ընթացքում ու խոստովանություն՝ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանից. «Բավականին երկար ժամանակ է՝ չենք հանդիպել, նույնիսկ կարոտի զգացմունք ունեմ ես, վստահ չեմ՝ դուք նույնպե՞ս կարոտել եք»:

Կառավարության ղեկավարն այսօր ամփոփեց գործունեության մեկ տարին: Նախ՝ Կարեն Կարապետյանին ամենաշատը տրվող հարցերից  մեկին այսօր անդրադարձավ վարչապետն ու խոստացավ՝ թեմային այլևս չի անդրադառնալու:
2018թ ապրիլից հետո կշարունակի պաշտոնավարել Կարեն Կարապետյանը թե՞ ոչ, ի՞նչ է պայմանավորվել կառավարության ղեկավարը  Հայաստանի նախագահի հետ:

 

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս հստակեցրեց՝ ՀՀԿ-ին անդամակցել է գիտակցաբար:

Մեկ ու կես ժամ՝ տնտեսության ամփոփ  պատկերը` թվերով, 19 էջում ու հավելվածներում լրատվամիջոցների ներկայացնելու համար։ Գրեթե բոլոր ուղղություններում վերջին մեկ տարում, ԱՎԾ տվյալներով, աճ է  գրանցվել։ Խոստացված ներդրումները կապահովեն մինչև տարեվերջ: Առաջիկա տասը օրվա ընթացքում ներդրողների ակումբի անդամների մասին նույնպես կհայտարարեն:

Վիճակագրական տվյալները հուսադրող են,  քաղաքացիների բարեկեցությունն ավելացել է 4 տոկոսով, ավտոմեքենա, լվացարան, կահույք ու անկողնային պարագաներ. ներմուծման աճն ավելացել է անգամ երկնիշ տոկոսով։ Տնտեսության վիճակի մասին Կարեն Կարապետյանի բնութագրումը փոխվել է՝ նախկինում հայտարարում էր, որ վիճակը ծանր է, այսօր՝

«Կառավարելի ու հեռանկարային եմ գնահատում»:

2018-ի բյուջեն կազմվել  է՝ ելնելով իրավիճակից՝ ասաց  Կարեն Կարապետյանը՝ նշելով՝  թոշակ ու աշխատավարձ չի բարձրանա, սակայն, չի նշանակում, որ քաղաքացիների կյանքի որակը չի փոխվի:

Քաղաքացիներից փորձեցինք պարզել՝ ինչ է փոխվել նրանց կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում:

Հաջորդ տարի  պետական ապարատում 5500 աշխատատեղ կկրճատվի: Ունի՞ արդյոք Հայաստանի աշխատաշուկան նման քանակի  գործազուրկի աշխատանքով ապահովելու հնարավորություն, սոցիալական ի՞նչ  ծրագրեր կան  նրանց համար կառավարության ղեկավարից հետաքրքրվեց «Ռադիոլուրը»:

Պարզվեց՝ պետական ապարատը ուռճացված է, կրճատվելու են ոչ բարձրակարգ մասնագետները, դրանց մեջ կլինեն նաև ծույլ պաշտոնյաները՝ խոստացավ Կարեն Կարապետյանը:

«Լավ երկիր չենք կարող ունենալ, եթե լավ կառավարում չունենանք»,- ասաց  Կարեն Կարապետյանը: Խոստացավ՝ «աշխարհը շուռ տալու ենք, լավ երկիր ունենալու ենք»։

Կարդացեք նաև

Back to top button