

Լոռու մարզում շուտով դռները կբացի Հայաստանի մանուկներ հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող Սմարթ կենտրոնը:
Այն գտնվում է Դսեղ և Դեբեդ գյուղերի խաչմերուկում: Սմարթը տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոններից տարբերվելու է իր ծրագրերով, որտեղ սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու:
Սմարթ կենտրոնի ճարտարապետը բեյրութցի Փոլ Կալուստյանն է:
Լոռու Սմարթ Կենտրոնը եռաթև շինություն է, որը կարծես սահամններ չունի և ձգվում է դեպի նոր հորիզոններ՝ նոր գաղափարներով ու մոտեցումներով: 10 տարի Արմավիրի մարզում գործունեություն ծավալելուց հետո Հայաստանի մանուկներ հիմնադրամը ընդլայնեց աշխարհագրությունը: Երկու տարի առաջ Լոռու մարզում սկսվեց Սմարթ կենտրոնի շինարարությունը:

Կառույցի ճարտարապետը բեյրութցի Փոլ Կալուստյանն է : Շինությունը ապակեպատ է և չի տարանջատվում բնությունից: Այստեղ կրթվելու և զարգանալու են 30 կմ շառավղով հեռու գյուղերի երեխաներն ու մեծահասակները: Լուիզա Ղազարյանը Դեբեդ գյուղի դպրոցում է սովորում, 11-րդ դասարանում: Նա անհամբերությամբ է սպասում Սմարթի բացմանը, որպեսզի կենտրոնում զարգացնի իր հմտություններն ու գիտելիքները:

Սմարթ կրթական կենտրոնն ունենալու է կրթության այլընտրանաքային տարբերակ, այստեղ լինելու են լսարաններ ծնողների և մեծահասակների համար, ինչպես նաև սենյակներ փոքրերի համար :
Կենտրոնի հիմնական ողնաշարը, ինչպես իրենք են ասում, համակարգչային սենյակն է: Հայաստանի մանուկներ հիմնադրամի Սմարթ նախաձեռնության ղեկավար Շահանե Հալաջյանը Սմարթը որակում է որպես նորարար ու ստեղծարար կրթական միջավայր:
Սմարթ կենտրոնի ծրագրային թևում լինելու է ռոբոտաշինության, արհեստների ու արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:
Արմավիրյան փորձը ցույց է տվել, որ COAF-ի երեխաները բազմակողմանի են զարգանում և նորանոր նախաձեռնություններով են հանդես գալիս հայանքի կյանքը փոխելու նպատակով: Ծրագրերն արդեն իրենք են գրում և ներկայացնում համայնքի ղեկավարին ու ավագանուն:

Լոռիում ներդրվելու է աշխարհի զարգացած պետությունում կիրառվող լավագույն փորձը: Լուիզան ու Սաթենին իրենց ապագան պատկերացնում են հենց այստեղ, հայրենի գյուղում: Երկամյա անգլերենի ուսուցումը բավարար չէ նրանց համար, սովորելու են ռոբոտաշինություն, համակարգչային այլ ծրագրեր և պար: Սաթենին և Լուիզան ստեղծագործում է հայերեն և անգլերեն:
Ստեղծագործական ձիրքը Լոռվա գեղեցիկ բնությունից է գալիս: Դեբետ գյուղը Դսեղի հարևանությամբ է :

Սմարթ ծրագրերն ընդգրկում են նաև կոդավորում, ծրագրավորում, երաժշտական տեսահոլովակների ստեղծում: Սմարթ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում: Շահառուների տեղափոխումը կազմակերպվելու է Հայաստանի մանուկների հիմնադրամի և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով:

Նոյեմբերի 15-ից Սմարթ կենտրոնը կսկսի ծրագրերի փորձնական աշխատանքը:




