

Պաշոտնավարման մեկ տարվան ընդառաջ այսօր լրագրողների հետ է հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նախ վիճակագրական թվերն է ներկայացրել, հայտարարել, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին կանխատեսել են եկամուտների 8 տոկոս աճ, դեֆիցիտը 3,8 տոկոս, ծախսերը՝ 7,7 տոկոս:
Անդրադառնալով ներդրումներին, Կարեն Կարապետյան հիշեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից հայտարարած 830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները ներառում են ինչպես պետական այնպես էլ մասնավոր ներդրումները:
Կառավարության ղեկավարի խոսքով, 2017 թվականի 8 ամսվա կատարողականի կանխատեսումը եղել է ընդամենը 834,453,282 միլիոն դրամ, իրականացվել է 376, 020, 530 միլիոն, շուրջ 45 տոկոսը:
«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են, մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս,-հայտարարել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառությանը, վարչապետն ասել է, որ 2017 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին ապրանքների արտահանումը կազմել է 1,546.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամաբ աճելով 19,1 տոկոս:

Որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլի 9-ից հետո լինելու է ՀՀ փոխվարչապետ:
«Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածուն կոալիցիոն գործընկերոջ հետ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»,- ասել է Կարեն Կարապետյանը:





