

Արմավիր քաղաքի Մանուշակ մանկապարտեզում տեղի ունեցած դեպքերից հետո երեխաների ծնողները խուսափել են ուղարկել մանկապարտեզ: Մանկապարտեզը փակ է, բայց ներսում են աշխատողները և կատարվում է հետաքննություն:

Մանուշակ մանկապարտըեզ հաճախող մի երեխայի տատիկ ասում է, որ առավոտվանից պատշգամբից հետևել է, որ մանկապարտեզ չեն տանում երեխային ինքն էլ 4-ամյա թոռանը՝ Արմենին չի տարել: Պատմում է, թե ինչպես են երեկ մանկապարտեզից դուրս հանել իրենց երեխային: Ապրում են Մանուշակ Մանկապարտեզի հարևանությամբ բազմաբնակարան շենքում:





