
տեղադրվել է ժամը 17։50- ին
լրացված՝ 20․28-ին


ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը քիչ առաջ շեքից դուրս եկավ։ Նա ոչինչ չասաց լրագրողներին, միայն հայտնեց, որ կրակոցները զինված անձին վնասազերծելու նպատակով են հնչել, երբ վերջինս ցանկացել է վնասել իրեն։ Հունան Պողոսյանը ասաց, որ հայտարարությամբ հանդես կգան։
լրացված 20.15-ին
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով տղամարդու կողմից պատանդառված երեխան ազատ արձակվեց։ 20․05 րոպին մանկապարտեզի շենքում լսվեց 2 կրակոց, քիչ անց երեխան դուրս բերվեց եւ հանձնվեց հորը։ Արտաքինից երեխան չուներ վնասվածքներ, բայց նրան հիվանդանոց տեղափոխեցին։ Ներսում գտնվում են մանկապարտեզի վարիչ Ռոզա Ավետիսյանը եւ դայակներ, երկուսը վիրավոր են․ մեկը՝ կոկորդի շրջանից։
Գլխավոր ինֆենկցիոնիստ Արա Ասոյան դուրս եկավ շենքից եւ հուզված ասաց՝ «կարեւորը երեխային փրկեցինք»։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանըտեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր 16։35 սահմաններում։
Զինված անձը, ով ամենայն հավանականությամբ մանկապարտեզի վարիչի փեսան է, ոմն Արգամ, մանկապարտեզում պատանդ էր վերցրել երեխայի եւ աշխատակիցների՝ ներկայացնելով անձնական պահանջներ։
Զինված անձը 7 ամիս առաջ էր ամուսնալուծվել եւ ապրում էր միայնակ։

լրացվել է ժամը 19։19- ին
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով տղամարդու կողմից պատանդառված երեխան երեք տարեկան է։ Պատանդ են վերցված նաեւ մանկապարտեզի աշխատակիցներ։ Այժմ շենքի մոտ սպասում են նաեւ երկու դայակների հարազատները՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում։ Տղամարդը պահանջներ է ներկայացրել։ Թե ինչ պահանջներ, հայտնի չէ։ Այժմ ոստիկանությունը նրա հետ բանակցություններ է վարում։
+++
Հեռախոսային ռեպորտաժը ժամը 18։21- ին «Ռադիոլուրի» հիմնական թողարկման մեջ
Դանակով զինված անձը հոկտեմբերի 30-ին հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է 16.25-ին:
Հեռախոսայի ռեպորտաժը ժամը 18։44- ին «Ռադիոլուրի» հիմնական թողարկման մեջ

Ոստիկանության օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է:

Մանկապարտեզի մոտ հավաքվել է բազմություն։

Զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին եւ մի երեխայի։ Երեխայի հայրը եւս դրսում է, գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։





