Հասարակություն

Արամ Ա Վեհափառը Հունաստանի ԱԳՆ հրավերով մեկնել է Աթենք

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 27-ին մեկնել է Աթենք՝ Հունաստանմի արտաքին գործերի նախարարության հրավերով մասնակցելու պետության կողմից կազմակերպված միջազգային համագումարի: Համագումարը նվիրված է մասնավորապես Միջին Արևելքում կրոնների ու մշակույթների համակեցությանն ու երկխոսությանը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք նաև

Back to top button