Քաղաքական

Ի՞նչ արժեքներ են միավորում ԵԱՏՄ երկրներին


Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարևորեց հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ Մաքսային միասնական օրենսգրքի ընդունումը:

Նա նաև շեշտեց, որ այս փաստաթուղթը նաև վերջ կդնի ԵԱՏՄ անդամ Ղազախստանի ու Ղըրղըզստանի միջև սահմանային խնդիրներին:

Այսօր արդեն քննարկումները տեխափոխվել են ԵԱՏՄ անդամ երկների փորձագիտական դաշտ:

 

Ղազախ և ղըրղըզ վարչապետերը միմյանց մեղադրեցին սահմանային անցակետերում խնդիրներ ստեղծելու համար՝ Եվրասիական միջկառավարական  խորհրդի երևանյան նիստի ժամանակ: Փոխադարձ մեղադրանքներ հնչեցին նաեւ այսօր  Բիշքեքն ու Աստանան ներկայացնող փորձագետների մակարդակով։ Աստանան օդում թողեց Ղըրղըզստանի մեկնած ձեռքն ու  չստորագրեց ճանապարհային քարտեզի տակ, ասում է ղըրղըզ տնտեսագետ  Ժումակադիր Ակենեևը:

Բեռների ու բեռնատար մեքենաների տեղափոխման համար Երևանում պետք է ստորագրվեր ճանապարհային քարտեզ, որը, կարծում եմ, կլուծեր խնդիրը: Քարտեզի պատրաստմանը մասնակցել էին երկու երկրների կառավարության անդամ-մասնագետներ, սակայն, ցավոք սրտի, Ղազախստանի վարչապետչը չստորագրեց այդ փաստաթուղթն ու հարցն անհայտ ժամանակով մի կողմ դրվեց:

Աստանայից «Նուր Օթան» հասարակական քաղաքական ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Տելնովը հակադարձում է Բիշքեկին՝ խոսելով ու ներկայացնելով անձնական, այլ ոչ թե պաշտոնական տեսակետը։ Այդպիսի խնդիրները քարտեզներ կամ փաստաթղթեր կազմելով չէ միայն, որ լծվում են:

Դե եթե բարձրացել է այս հարցը, ուրեմն այն կարգավորել է պետք: Ու այստեղ խնդիրը միայն փաստաթուղթ կազմելով կամ փաստաթուղթը ստորագրելու ցանկությամբ չի լուծվի, այսպիսի փաստաթղթերը պահանջում են երկարատև աշխատանք, պետք է մանրամասն աշխատել դրա վրա: Դա հավելյալ ժամանակ է պահանջում, կարծում եմ դա է պատճառը, որ, ցավոք սրտի, խնդիրը հնարավոր չի եղել լուծել:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը միասնական տնտեսական միությունում այսպիսի խնդիրները բնական է համարում։, Դրանք խոսում են նրա մասին, որ գործերն առաջ են ընթանում: Եթե չկան խնդիրներ, չկա առաջընթաց՝ շեշտում է։ Ավելին՝ մտածում է, որ խնդիրների մասին բարձրաձայնելը ուրախացնում է չարակամներին:

Շատ ենք ցանկանում, որ երկու բարեկամ երկրների միջև խնդիրը լուծվի ամենակարճ ժամկետներում: Հույս ունեմ, որ անդամ մյուս երկրները միասնական, ընկերական մթնոլորտ ստեղծելով կնպաստեն այս խնդրի ամենաարդյունավետ լուծմանը: Մեր ինտեգրացիոն գործընթացն ամբողջ աշխարհի աչքի առջև է տեղի ունենում: Մենք բազմաթիվ մրցակիցներ ունենք, և պետք է ապացուցենք ԵԱՏՄ-ի արդյունավետությունն ամեն ինչում:

ԵԱՏՄ-ում այս խնդիրը միակը չէ: Հայաստանը չունի սահման ԵԱՏՄ անդամ երկրներից և ոչ մեկի հետ, ինչը լուրջ խնդիր է: Այնուամենայնիվ, ինչ արժեքային համակարգով են իրար հետ կապված ԵԱՏՄ անդամ երկրները, փորձագետները պատասխանում են՝ դեռևս միայն տնտեսական: Ապա հավելում՝ թեեւ որոշումները տնտեսական խնդիրներին են առնչվում, սակայն դրանք նույնքան էլ քաղաքական են։

Կարդացեք նաև

Back to top button