ԿարևորՔաղաքական

Կոչ ենք անում ցուցաբերել կառուցողական մոտեցումներ. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ակտիվացնելու Ադրբեջանի եւ Հայաստանի պատրաստակամությունը: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովան `մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ժնեւի հանդիպման արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք հայտարարությունը բանակցային գործընթացն ուժեղացնելուն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին, որոնք ուղղված են լինելու շփման գծում լարվածության թուլացմանը: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ովքեր հիմա աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման հարցերի շուրջ՝ քննարկելու կարգավորման վերաբերյալ կարևոր հարցերը ու իրավիճակի կայունացման հնարավոր միջոցառումները»,-ասել է նա:

Նա ցավով է նշել, որ հակամարտության կարգավորման գոտում իրավիճակը դժվարին է:

«Բաքվին ու Երևանին կոչ ենք անում ցուցաբերել կառուցողական մոտեցումներ՝ չլուծված հարցերի լուծումները փնտրելու գործում»,-հավելել է Զախարովան:

Կարդացեք նաև

Back to top button