
Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է , որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցել է Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։ Երկրի իշխանություններին ժամանակ են տվել ընդդիմադրին ազատ արձաելու համար:
Եթե բանտարկված ընդդիմադիրը, ով 2013 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր բլոգի համար, ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, Ադրբեջանի դեմ կարող է դատական գործընթաց հարուցվել ՄԻԵԴ Մեծ պալատում՝ պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախման վերաբերյալ։




