ԿարևորՔաղաքական

Գազի սակագինը չի բարձրանա. Դմիտրի Մեդվեդեւ

հատված «Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա այսօր կառավարությունում առանձնազրույց  տեղի ունեցավ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպում տեղի ունեցավ: ՀՀ  վարչապետը նշեց, որ բավարաված ենք կատարված աշխատանքով, բանակցությունները կառուցողական են, հագեցած ու բարեկամական:

Վարչապետ Կարեն Կարապետյան

ՌԴ վարչապետ  Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ բավարարված է:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւ

Լրատվամիջոցների համար նախատեսված էր նաև հայտարարություն, որտեղ էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ամփոփեց կատարված աշխատանքները, արձանագրեց, որ  մեր հարաբերությունները դինամիկ աճ են արձանագրում, նշեց նաև, որ աճը թվերով է արտահայտվում:  Համատեղ ներդրումային ու այլ ծրագրերի հնարավորություններ են  քննարկել, ստորագրվել են փաստաթղթեր:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ նկատեց, որ չնայած հակիրճ  խոսեցին, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները սխալ ուղով են գնացել, ամեն ինչ շատ լավ էր:

«Համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով աճ ենք արձանագրում: ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակն է, ՌԴ շարունակում է արտաքին հիմնական տնտեսական գործընկերը մնալ ՀՀ-ի, համատեղ ձեռնարկությունները շարունակում են գործել»:

Խոսելով ՌԴ շուկայում հայկական գյուղմթերքի մասին  ՌԴ վարչապետը ընդգծեց, որ հայկական արտադրության հյութերը, պանիրները, պահածոները գերազանց որակի են, հայկական ծիրանը իրենց մոտ  հատուկ տեղ ունի:

ՌԴ վարչապետը նաև տեղեկացել է, որ նաև ուշահաս ծիրան ունենք: Մեդվեդևը խոսեց նաև գյուղմթերքի սահմանափակումների մասին, խոստովանեց, որ այդ քայլին նաև դիմել են, որպեսզի ԵԱՏՄ մեր գործընկերները, մասնավորապես Հայաստանը ակտիվացնի գյուղմթերքի արտահանումը դեպի ՌԴ շուկա:  ՌԴ վարչապետը ընդգծեց, որ գուցե ջերմոցային տնտեսությունների զարգացման ու ու վերամշակման ոլորտում խոշոր  ծրագրեր չկան:

Մի ուշագրավ հայտարարություն նույնպես արեց Դմիտրի Մեդվեդևը. որոշել են, որ հաջորդ տարի հատուկ գինը կպահպանվի գազի մասին է խոսքը, չնայած, որ նախկինում այլ համաձայնություն ունեինք: Սա ՀՀ տնտեսության համար առանցքային է:

Իրանի հետ Ազատ տնտեսական գոտի ունենալու հարցը նույնպես քննարկվեց: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այն  ռուսական բիզնեսի համար լավ հարթակ է, մենք շատ բաց ենք, պատրաստ ենք համագործացել ոչ միայն ռուսական կապիտալ ներգրավելու, այլ համագործակցության համար ենք բաց:

Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարեց, որ Իրանի հետ իրենց հարաբերությունները լավ են, եթե ԵԱՏՄ մեր գործընկերները ազատ տնտեսական գոտի են ցանկանում ստեղծել, մենք պատրաստ ենք աջակցել, դա դուր կգա ոմանց, թե ոչ: «Մենք կմտածենք, թե ինչպես համագործակցությունը այս ուղղությամբ սերտացնենք»,- ասաց:

Նոյեմբերին, ի դեպ, Հայաստանի մշակութային օրեր կանցկացվեն ՌԴ-ում:

Կարդացեք նաև

Back to top button