

Պաշտպանության ոլորտի մյուս առանցքային օրինագիծը, որով վերանյվում են զինվորական ծառայության կարգն ու պայմանները, խորհրդարանը քննարկելու է վաղը, իսկ այսօրվա քննարկումները թեժ բանավեճով են մեկնարկել. հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների 3 նախագծերի մերժմամբ:
Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկել և դրանք նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել:
Ընդդիմությունը մեծամասնությանը մեղադրել է ոչ կառուցողական լինելու և ընդդիմադիրների առաջարկներն անտեսելու մեջ, մեծամասնությունն իր հակափաստարներն է ներկայացրել:
Ընդդիմադիրները կարծում են, որ պատգամավորներն առանց հատուկ թույլտվության, առանց որևէ արգելքի պետք է քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու հնարավորություն ունենան: Այդ իրավունքն այսօր գործող օրենքով էլ ունեն, բայց այն կարող է սահմանափակվել, եթե այդպես որոշի վարույթն իրականացնող մարմինը` քննության շահերը վկայակոչելով:
Այսինքն, նորմը կա, բայց կիրառվում է կամայականորեն՝ ասում են «Ելք»-ի ներկայացուցիչները, իսկ Էդմոն Մարուքյանը հավելում է, որ գիտի նաև, թե մինչև երբ է նորմը անխոչընդոտ կիրառվել:

«Նորմը կիրառվել է մինչև այն պահը, երբ իքս նախարարը ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ օրվանից սկսած մեկնաբանության ուժով սահմանափակվել են պատգամավորների իրավուքները: Հիմա այդ նախարարը զբաղեցնում է մարդու իրավուքների մշտական հանձնաժողզովի նախագահի պաշտոնը, և բանական է, որ նույն դիրքորոշմամբ պետք է առաջնորդվի, որը հակասհամանադրական է»:
Արդարադատության նախկին նախարար, պետաիրավական ու մարդու իրավուքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյնաը շարունակում է կարծել, որ սահմանափակումներն անհրաժեշտ են: Հակառակ դեպքում կիմաստազրկվի սահմանափակումների ինստիտուտն ընդհանրապես և նախաքննության գաղտնիության ապահովման պահանջը մասնավորապես:

Մեծմասնության ներկայացուցիչները «Ելք»-ի առաջարկին դեմ քվեարկեցին ու նախագիծը լիագումար նիստերի օրակարգում չընդգրկվեց: Նույն ճակատագիրն էր սպասում նույն ոլորտին վերաբերող , բայց այլ խմբակցության կողմից առաջարկվող մյուս նախագծին: Ծառուկյան դաշինքի պատգամավորներ էլ կարծում են, որ կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները պետք է տեսաձայնագր վեն: Սա, նրանց հիմնավորմամբ, ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է, նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանին վերաբերող վճիռների գրեակշիռ մասից ենթադրվող անհրաժեշտություն: Առաջարկը հիշեցնեմ վերաբերում էր կասկածյալի և մեղադրյալի հարցաքննություններին:

Իսկ որպես երկրորդ հակափաստարկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իրավական պրակտիկայի այն հակառակ մոտեցումն է նշում, ըստ որի տեսաձայնագրությունը որպես ապացույց օգտագործելն ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Հետևաբար, առաջին հայացքից լավ առաջարկն իրականում խնդրահարույց է: Թերևս այս մոտեցմամբ առաջնորդվելով խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Ծառուկյան դաշինքի նախագիծն օրակագում ընդգրկելուն ու հենց քվեարկությունից հետո էլ ստացավ ընդդիմադիրների հերթական կշտամբանքը: Նախ՝ Նաիրա Զոհրաբյանից:
Այն ինչ Նաիրա Զոհրաբյանը կոնվեերային մոտեցում է անվանում, «Ելք»-ից Էդմոն մարուքյանի համար դեկոնստրուկտիվիզմ է:

Խորհրդարանակն մեծամսանության ղեկավար Վահրամ Բաղդարասրյանի այս դիտարկումն ի դեպ այսօրվա նիստում հաստատվեց կոնկրետ օրինակով: Երկրորդ ընթերցմամբ ներկայացված Հավաքների ազատության մասին օրինագծից կառավարությունը հանել է խնդրահարույց այն հոդվածը, որն առաջին ընթերցմամբ քննարկամն ժամանակ հարուցել էր ընդդիմադիրների մտահոգությունը:




