ԿարևորՔաղաքական

Տարկետման սահմանափակումը արտագաղթին չի նպաստի, կրթությանը չի վնասի, մարզիկներին կխթանի


Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են պաշտպանության ոլորտին վերաբերող մի քանի առանցքային օրինագծեր: Դրանցից մեկը վերաբերում է զինվորական ծառայության կարգին ու պայմաններին: Կառավարությունը    վերասահմանում  է առանցքային հասկացությունները՝ զինծառայության տեսակները, դրանց  հաշվարկման կարգը, զինվորական պաշտոններն  ու  կոչումները:

Այս օրինագծում են նաև տարկետման իրավունքի  սահմանափակման դրույթները, որոնք մինչ խորհրդարանին ներկայացվելը հասրցել են  հանրային բուռն քննարկման առրակա դառնալ:

Կառավարությունը խորհրդարանին նաև «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծ է ներկայացրել: Դրա ընդունումը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով: Նախորդ օրենքը գրված էր կիսանախագահական կառավարման համակարգի տրամաբանությամբ, նոր նախագիծը համապատասխանեցվում է խորհրդարանական համակարգի պահանջներին:

Պաշտպանության մասին գործող օրենքը  գրվել է կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում և այն տրամաբանությամբ, որ    գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է:   Սահմանադրությամբ  կառավարման համակարգը փոփոխվել է , անցումը կիսանակախագահական համակարագից խորհրդարանականին պետք է  արտացոլվի նաև «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծում: Դրանով արդեն ամրագրվում է, որ գերագույն հրամանատարի  լիազորությունները վերապահվում են վարչապետին:

Պաշտպանության նախարարի փոխանցմամբ՝  օրենքի կարգավորման տիրույթ է մտնում  զորակոչի կազմակերպումը: Նախագծով առաջարկվում է զորակոչի անցկացման լիազորությունը  Գլխավոր շտաբից փոխանցել  ՊՆ-ին: Սա, ըստ Վիգեն Սարգսյանի,  ենթադրում է  զինկոմիսիարատների թվի էական կրճատում:

«Ենթադրում է Զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում։ Նախատեսվում է տեղական և տարածքային մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի փոխգործակցություն»:

«Ելք» խմբակցությունն առաջարկում է օրենքով  ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ն այսուհետ  իրականացվեն տեղական  ընկերություններից: Առաջարկը ոչ միայն  դրույթ է Ելքի  նախընտրական ծրագրից, այլև Էդմոն մարուքյանի համոզմամաբ , տեղավորովում է Ազգ -բանակ կոնցեպտի շրջանակներում:

«Հայկական բանակը նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակներում պետք է գնումներ կատարի հայկական արտադրողներից և լինի տնտեսության զարգացնողը: Սա առաջարկում ենք հստակ պարտավորություն ստանձնել օրենքով, որպեսզի ԱԺ-ն էլ կարողանա հետևել դրան»:

Բանակի գնումները հիմնականում ,  բացի սպառազինությունից, հենց տեղական արտադրողներից էլ արվում են,  բայց   օրենքում  նման ամրագրում անելը նպատակահարմար չէ՝ ասաց պաշտպանության նախարարը , նաև վստահեցնում ՝ բանակ- տեղական արտադրող համագործակցության դինամիկան առավել քան հուսադրող է:

«Մենք հայ արտադրողների հետ աշխատում ենք՝ որպես գործընկերներ»:

Կառավարությունը նաև նոր սահմանումներ ու բովանդակություն է առաջարկում  զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի համար: Նոր օրենքով վերասահամնավում են զինծառայության տեսակները , դրանց  հաշվարկման կարգը, զինվորական պաշտոններն ու  կոչումների կրման ժամկետները: Մասնավորապես,  պարտադիր զինվորական ծառայության ժամկետ շարքային կազմի համար սահմանվում է 24 ամիսը, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարին: Այս նախագծում է նաև  բուռն քննարկում առաջացրած  դրույթը՝ տարկետման իրավունքը սահմանափակման մասին

Նախագծով, մասնավորապես,  փոքարնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկը, օրինսակ դրանօց դուրս է գալիս  գմիակողմանի ծնողազուրկ կամ  ընտանիքի միակ արու զավակը հանդիսանալու հիմքը: Ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը փոխարինվում  է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները: Եվ վերջապես  սահմանվում է, որ իտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Այս սահմանափակումները դնելով արդյոք չենք խրախուսում արտագաղթը՝ նախարարին հարցնում է ՀՀԿ խմբակցութան պատգամավորը:  Ֆելիքս Ցոլակյանն այս օրինակն է բերում:

«Երեխան 14 տարեկան է, արդեն Ռուսաստանի քաղաքացի է: Տղա երեխա ունեցողները սկսել են երեխաներին դուրս հանել: Նման խնդիր կա, սա պետք է ուսումնասիրել և հասկանալ»:

Պաշտպանության նախարարը  համաձայն չէ:  Կարծում է, որ արտագաղթի կասեցումը շատ ավելի երկարատև և հետևողական քաղաքականության է պահանջում և չի կարող հենվել զինծառայությունից խուսափելու հնարավորությունների վրա:   Նախախարը չի կիսում նաև մարզիկներին վերաբերող մտավախությունը: Նրանցից տարկետման իրավուքնը չի վերցվում, այլ տրվում է նոր պայմաններով:

Ի դեպ, հարցը միայն մեզ չի հուզում: CNN-ի այսօրվա վերլուծականը փորձել է պարզել, թե ինչպես  է տարկետման իրավունքի վերացումը Հրավային Կորեայում ազդել մեծ սպորտի զարգացման վրա: Ազդեցությունն, ըստ վերլուծության, եղել է բացասական է, բայց խորը  քննարկումը բերել է այն համոզման, որ առաջնայինը երկրի պաշտպանության խնդիրներն են: Նույն մոտեցմամբ առաջնորդվել հորդորում է նաև պաշտպանության նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button