Հասարակություն

Ֆերիկի դպրոցն այսուհետ կրում է եզդի անվանի մտավորական Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անունը

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի հայկական դպրոցն արդեն Եզդի մտավորական Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անունն է կրում: Դպրոցում սովորում է ընդամենը 43 աշակերտ: Ի՞նչ խնդիրներ կան Ֆերիկի դպրոցում և ի՞նչ երազանքներ ունեն աշակերտները:

 

 

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղը եզդիաբնակ է: Դպրոցն ավարտելուց հետո հիմնականում՝ միայն տղաները՝ այլն էլ ոչ բոլորը ուսումը շարունակում են արհեստագործական կրթօջախներում։ Սովորելու ցանկություն այդքան էլ չունեն՝ ասում է գյուղի դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանը:

Չնայած Ռուստամ Հասանյանը մասնագիտությամբ մանկավարժ չէ, բայց արդեն 10 տարի է Ֆերիկի դպրոցում եզդիերեն է դասավանդում: Դպրոցի միակ եզդի ուսուցիչն է: Ասում է՝ տներում եզդիերեն են խոսում, փոքրերը հիմնականում հայերեն չգիտեն:

Ընդամենը 43 աշակերտ ունեցող դպրոցի համար այսօր պատմական օր է՝ ասում է  տնօրենը: Դպրոցն անվանակոչվեց նախկին տնօրենի՝ գրող, եզդի մտավորական Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անունով:

Մեր գործընկեր՝ Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր Հասան Թամոյանն ասում է՝ այսօր եզդի համայնքն ունի մեկ հիմնահարց՝ կրթության խնդիրը: Հասան Թամոյանը 40 տարուց ավելի է՝ ապրում է Երեւանում։ Ասում է՝ քաղաքի հետ կապ ունենալը կամ քաղաքում ապրելը չէ, որ աշխարհայացք է ձևավորում կամ մտածելակերպ փոխում: Սովորաբար՝ բոլոր եզդի մտավորականները գյուղից են դուրս եկել: Խնդիրն ինքնագիտակցություն փոխելն է, հույս ունի՝ այսպիսի առիթները կխթանեն դրան:

Կարդացեք նաև

Back to top button