
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նախօրեին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։ ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը: Նա կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները: Նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:




