Մշակույթ

Թանգարանին նվիրել են Մեծարենցի ձեռագիրը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային
բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ անգնահատելի գանձով:

Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր թանգարանին նվիրաբերեց Միսաք
Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական»
աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը
հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր
մերը»»:

Մեծարենցն այս քերթվածքը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի
եղբորը` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանին:

Կարդացեք նաև

Back to top button