
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ինքնակամ հեռացել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնից, որտեղ նա զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Վիտալինան պատրաստ է ապահարզանի գործընթաց սկսել, RIA Novosti-ն հայտնել է Վիտալինայի ներկայացուցիչ Իրինա Մազուրը։
«Կապված ստեղծված իրավիճակի և այն բանի հետ, որ Արմեն Բորիսովիչը շարունակում է նրան անպատվել, Վիտալինան հեռացել է թատրոնից սեփական ցանկությամբ, ինչպես նաև որոշում ընդունել՝ սկսելու ապահարզանի գործընթաց»,-ասել է Մազուրը։
Հաղորդվում է, որ հայտնի դերասանի 38-ամյա կինն ուրբաթ կլքի Մոսկվան «իրեն կարգի բերելու և այդ իրավիճակի պատճառով խաթարված առողջությունը վերականգնելու համար»։




