Հասարակություն

Մարտավարություն՝ ընդդեմ ֆրանսահայության

Ֆրանսիայում բնակվող թուրքերը նոր քաղաքականություն են սկսել:

Հոկտեմբերի 17-ին Փարիզի երկու տարբեր դատարանների առջեւ էին կանգնել  «Nouvelles d’Armenie» ամսագրի խմբագիր Արա Թորոյանն ու երկու հայ ուսանող երիտասարդներ՝ Դրո Մոմճյանն եւ Դետ Թեմիրը:

Նրանց մեղադրել էին կանխամտածված բռնության եւ զրպարտության մեջ:

Ո՞ւմ են զրպարտել ֆրանսիահայերը, եւ ո՞ւմ դեմ բռնություն իրագործել՝ տեղյակ է Ռադիոլուրը:

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի դատարանի առջեւ էին կանգնել  Սորբոնի համալսարանի երկու ուսանող Դրո Մոմճյանն ու Դատ Թեմիրը։ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի տարում՝ ի նշան Թուրքիայի մերժողական քաղաքականության, տղաներից մեկը համալսարանում հրապարակայնորեն նռան հյութ էր լցրել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիքլի վրա։

Վերջինս Սորբոնի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ։ Մյուս երիտասարդը հյութը լցնելու գործողությունը նկարահանել եւ տեղադրել է համացանցում:
Հայ երիտասարդները ձերբակալվել էին եւ հարցաքննությունից հետո ազատ արձակվել՝ մինչ դատավարությունը: Դրոն եւ Դատը մեղադրվել էին «կանխամտածված բռնության իրականացման» մեջ: Մինչ դատավարությունը՝ հայ ակտիվիստները հայտարարել էին, որ իրենք դատը պետք է վերածեն Թուրքիայի ժխտողականության դեմ պայքարին։

Լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը փոխանցելով  դատավարության վերաբերյալ մանրամասները՝ նշում է, որ հայ ակտիվիստները Հայոց ցեղասպանության բարձրացման հարցում ընտրեցին այս տարբերակը՝ Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրելու համար:

«Ձայն հանելու համար ուշադրություն գրավելու համար «Գրինփիս» ընկերությունը տարբեր գունավոր նախաձեռնոթւյուններ է անում բնապահպանական հարցերը բարձրացնելու համար: Տղաների պահվածքն այս համատեքստում էր: Եվ, իրոք, դատարանում կարծես թե նոր էր իմացվում ցեղասպանության մասին»:

Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին: Ըստ Ֆրանսիայից ստացվող տեղեկատվության՝ երիտասարդներին կտուգանեն եւ դրամական փոխատուցում կպահանջեն։

Անդրադառնանք մյուս դատավարությանը, կրկին ֆրանսիայում։ Թրքամետ պատմաբան Մաքսիմ Կոենը զրպարտության մեջ է մեղադրում «Nouvelles d’Armenie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին։ Ըստ Րաֆֆի Հերմոնի.

Թուրքիայի պաշտոնական տեսակետը պաշտպանող անձը Քիմ Քարդաշյանի արտաքինի վերաբերյալ անհաջող ածականներ էր արտահայտել՝ կապելով Հայոց ցեղասպանության հետ, որին կծու բառապաշորով  պատասխանել էր:

Մեզ հետ զրույցում Հիլդա Չոբոյանը երկու դատավարությունների միջեւ միտում է տեսնում: Ըստ ֆրանսահայ մեր հայրենակցի՝ Թուրքիան փոխում է իր մարտավարություն ընդդեմ ֆրանսահայության, որը շատ ազդեցիկ եւ ուժեղ մրցակից է՝ հայանպաստ ծրագրերի իրագործման լոբբինգի հարցում:

Այսօր հայ ակտիվիստներին ու մտավորականներին փորձում են վախեցնել մի պետության կողմից ֆինանսավորվող անհատներ եւ անձիք, որը ժամանակին կազմակերպել եւ հովանավորել էր երեք քուրդ ակտիվիստների՝ Ֆիդան Դողանի, Լեյլա Սոլմազի և Սաքինե Քանսիզի սպանությունը Փարիզում՝ ասում է տիկին Հիլդան։

Նա անդրադարձավ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված, բայց Սահմանադրական դատարանի կողմից չեղյալ հայտարարված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծին՝ նշելով՝ նոր ռազմավարություն է անհրաժեշտ։ Ըստ նրա՝ նման օրինագծի ընդունմամբ՝ այլեւս թուրքերի կողմից վարձատրվող անձինք չեն կոծկի պատմության անհերքելի էջերը:

Նշանք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծի փոփոխությունները, որին կողմ էին քվեարկել 156 պատգամավոր, դեմ` 146-ը:

Կարդացեք նաև

Back to top button