Հասարակություն

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի այս տարվա դափնեկիրն iPod-ի ստեղծողն է


Նա մի շարք հայտնագործությունների հեղինակ է, համարվում է թվային նվագարկչի՝ IPod-ի հայտնագործողը: 2006-2008 թթ պաշտոնավարել է Apple ընկերությունում, ապա հիմնել սեփական «Նեսթ լաբս» ընկերությունը, որը 2014-ին ավելի քան 3 մլրդ դոլարով վաճառում է Google-ին:

2012-ից նա համարվում է որպես «սերիական գյուտարար», իսկ 2014-ին ընդգրկվել է  Աշխարհի թոփ 25 էկո-նորարարների ցանկում: Նրա անունն է  Թոնի Ֆադել: Հենց նա է դարձել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017-ի մրցանակաբաշխության հաղթողը:

Այդ մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել են մրցանակաբաշխության կազմկոմիտեի պատասխանատուները:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության ութերորդ դափնեկիրը՝  Թոնի Ֆադելը նոյեմբերի 14-ին կժամանի Հայաստան: Նրա երկօրյա այցը հագեցած կլինի միջոցառումներով ու հանդիպումներով, որոնք ավանդաբար անցկացվում են Հայաստանում այդ առիթով:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի պատասխանատուները վստահ են, որ այդ ամենը շատ հետաքրքիր կլինի հայ հանրության ու հատկապես հայաստանյան ՏՏ համայնքի համար:

Միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովը բավականին հետաքրքիր աշխատանք է իրականացրել՝ ասաց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թ.-ի միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը, ապա կարծիք հայտնեց, որ մեզ համար այս մրցանակաբաշխությունն ամեն ինչի զատ ունի նաեւ խորհրդանշական իմաստ.

Միջազգային մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյան.

Բազմազբաղության պատճառով լենգենդար Թոնի Ֆադելը խնդրել է միջոցառումները նախատեսել 2-օրյա այցի շրջանակներում: Նախորդ նման այցերը երեք եւ ավելի օրեր էին լինում: Նախատեսված հանդիպումներն ու միջոցառումները, սակայն, չեն տուժի:

Բոլորը կանցկացվեն երկու օրերի ընթացքում՝ ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից մինչեւ ուսանողության եւ ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեղեկացրեց Հովիկ Մուսայելյանը:

Այս տարի մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում նաեւ նորամուծություններ կլինեն: Հայփոստը կթողարկի Թոնի Ֆադելի նկարներով նամականիշեր ու ծրարներ, իսկ Մրցանակաբաշխության հովանավոր ընկերության՝ Վիվա-սելլի կատարած դիզայնով վահանակներ կտեղադրվեն ճանապարհներին:

«Վիվա-սելլ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ մեր երկրում ոլորտի զարգացումն օրվա հրամայական է տնտեսական առումով եւ  վստահ է, որ նախագահի ամենամյա մրցանակը լրացուցիչ լավ խթան է դրա համար:

Մրցանակաբաշխության պատասխանատուները հավաստեցին, որ սովորաբար բոլոր մրցանակակիրներն էլ հետագայում նույնպես կապ են պահում Հայաստանի հետ եւ, տարբեր առիթներով բարձրաձայնում իրենց տպավորությունները մեր երկրի ու ՏՏ ոլորտում մեր ունեցած պոտենցիալի մասին: Հովիկ Մուսայելյանն էլ շեշտեց, որ ոլորտի հետ կապված տարբեր խնդիրների դեպքում էլ իրենք խորհուրդների համար դիմում են նրանց:

Կարդացեք նաև

Back to top button