Հասարակություն

Խցանումների հարցը կրկին վարչապետի ուշադրության կենտրոնում


Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարարականներից մեկը վերաբերել է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումներին։

Վարչապետը նշել է, որ վերջին ժամանակահատվածում նախաձեռնել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ, ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերն էլ վերացվել են: Բացի այդ, մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ:

Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով

Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները:

Կարդացեք նաև

Back to top button