Հասարակություն

Կառավարությունը կօգնի Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին


Կառավարությունը կօգնի մի խումբ ուսանողների ուսման վճարների հարցում. համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։

Ուսման վճարի մասնակի սուբսիդավորում կստանան այն ուսանողները, որոնք վճարովի հիմունքներով են սովորում, սակայն բարձր առաջադիմություն ու հասարակական ակտիվություն են ցուցաբերում։

Նման աջակցություն կստանան 2016-ի ապրիլի 2-6–ը Հայաստանի ԶՈւ–ում մարտական  հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները։

Միջոցները կհատկացվեն Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին։

Կարդացեք նաև

Back to top button