ԿարևորՄշակույթ

Գինեսի համաշխարհային գրասենյակը ճանաչեց հայ ջութակահարի ռեկորդը


Մեր ժամանակի  լավագույն  ջութակահար  Նիկոլայ  Մադոյանի՝ Գինեսի ռեկորդակիր դառնալու  առաջին փորձերը  սկսվել են դեռևս  2014 թվականի փետրվարին՝  Պագանինիի 6 կոնցերտները 3 ժամ 25 րոպեում ներկայացնելով։

Սակայն  մինչ օրս  Գինեսի համաշխարհային գրասենյակը նրան չեն պատասխանել։

Այս տարվա փետրվարին Մադոյանը եւս մեկ  նման փորձ կատարեց՝ հաղթահարելով հնդիկ ջութակահար Աթիտա Կրիշնայի 2003- ի ռեկորդը։

 

Գինեսի համաշխարհային գրասենյակը ճանաչեց մեր ժամանակների լավագույն ջութակահար Նիկոլայ Մադոյանի ռեկորդը։ Այն գրանցվել է ռեկորդը սահմանելուց  5 ամիս անց։ Փետրվարին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մադոյանը 33 ժամում 5 րոպեանոց դադարներով նվագել է համաշխարհային  դասականների 59 ստեղծագործություն։ Գինեսի գրասենյակը ոչ միայն պաշտոնապես ճանաչել է ռեկորդը, ավելին փաստել՝ ստացել են  էսթետիկական  հաճույք:

Այս ռեկորդի նոմինացիան հիանալի հնարավորություն ստեղծեց ինձ համար, իմ տարբեր  նպատակները, գաղափարները  կյանքի կոչելու  համար:  Ժամը մեկ  5 րոպեի դադարի իրավունք ունեի, հաց էլ չեմ կերել:

40-ից ավել ձայնասկավառակ թողարկած Մադոյանը փորձել է նաև այդ ստեղծագործությունը նվագել անգիր։ Համաշխարհային ժյուրին նրա կատարումը գնահատել է անթերի:

«Ես հասկացա,որ մարդու հիշողության  տարածքն անսահմանափակ է»:

Անվանի ջութակահարն իր ռեկորդը նվիրել է Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին։

Ռեկորդն ունեցել է  նաև գիտական  նպատակ: Երաժշտական թերապիայի ասպարեզում  օգտագործելու են Նիկոլայի ստեղծագործությունները, որոնք ձայնագրվել են օրվա  տարբեր ժամերին: «Դյուցազնագիր» գրքի հեղինակ  Վարդան Թովմասյանն էլ  իր հերթին նշեց, որ  Երևանում ամիսներ առաջ սահմանված երաժշտական ռեկորդը գրանցվելու է նաև  իր հեղինակած գրքի երրորդ հատորում:

Նիկոլայի առաջիկա  ծրագրերում է  սիմֆոնիկ նվագախմբի հետ  հյուրախաղերը Իտալիայում։ Ծրագրում կհնչի նաեւ հայկական երաժշտություն։

Կարդացեք նաև

Back to top button