

Տնտեսական աճ, ներդրումներ, օրենսդրական փոփոխություններ, ավանդական ու նոր շուկաներ. տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ամփոփել է գործունեության մեկ տարին:
Տնտեսության ոլորտի պատասխանատուն ընդգծել է՝ առաջիկա տարիներին կկարողանան ապահովել ՀՀ նախագահի ուղերձում ու կառավարության ծրագրում նախանշված ցուցանիշերը. ապրանքների ու ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ում հասցնել մոտ 45 տոկոսի:
Փորձագետները թվերը հուսադրող են համարում, սակայն առաջիկայում սոցիալականն բեռի նվազեցում չեն կանխատեսում:
Թվային տվյալներ, որոնք հուսադրող են՝ ըստ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի: Կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված է։
Ավելին, արտահանելի տնտեսության ձևավորման ճանապարհին ենք: Մեկ տարվա ընթացքում երկրում արտադրված ապրանքներն ու ծառայությունները սեփական ու արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ ձևավորում են համախառն ներքին արդյունքը:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ` «ՀՆԱ-ի աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը»։
Արդյունաբերությունում կարևոր են մշակվող արդյունաբերության ցուցանիշերն։ Ըստ նախարարի՝ աշխատանքի արտադրողականության մոտ 20 տոկոս աճ է արձանագրվել։ ՀՆԱ-ի վրա, Կարայանի փոխանցմամբ, կարևոր ազդեցություն ունի առևտրի ու ծառայությունների ոլորտը:
Արտահանման ծավալները նույնպես ավելացել են:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը վստահ է՝ թվերը տնտեսությունում փոփոխություններ կբերեն: Արտահանման ծավալների աճի հետ կապված զրուցակիցս խնդիրներ չի տեսնում: Արտահանումն իսկապես ավելացել է, թվերն իրականությանը համապատասխանում են: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը եւս դրական միտումներ է արձանագրել.
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է մոտ 26 տոկոսով:
Նախարարի հստակեցմամբ, կառավարության կողմից հավանության արժանացած «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի օտարերկրյա ներդրողների պաշտպանության ինստիտուտն էլ ավելի կատարելագործվի: Ներդրումները նաև աշխատատեղեր են ստեղծել, սակայն դրանք, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, բավարար չեն սոցիալական խնդիրների լուծման համար:
Բոլոր ոլորտներում արձանագրված աճը զգու՞մ են արդյոք քաղաքացիները՝ փորձեցինք նրանցից պարզել.
Տնտեսագետները պնդում են՝ շարքային քաղաքացու կյանքում ինչ- որ բան փոխելու համար երկնիշ տնտեսական աճ պետք է արձանագրվի։ Թե երբ՝ դեռ պարզ չէ, հատկապես, որ այս կառավարության միջնաժամկետ ծախսային ու գործունեության ծրագրերում երկնիշ տնտեսական աճի մասին դեռ խոսք չկա:




