Հասարակություն

Վարդենիսցի երկվորյակ եղբայրների նպատակն անբեկանելի է


Հաշմանդամություն ունեցող երկվորյակ եղբայրները ցանկանում եմ ճանաչում ձեռք բերել: Նպատակին հասնելու համար շատ են աշխատում:

Զարգացնում եմ կարողություններն ու հմտությունները: Ուժերը փորձում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Ալիկ և Ավետիս Հոխանյաններն ապրում են Վրդենիսում:

Ավիկը ֆուտբոլի մեծ երկրպագու է և ուզում է հանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ:

Վարդենիսցի երկվորյակ եղբայրներին լավ են ճանաչում, բայց  դժվարանում են տարբերել՝ ով է Ալիկը, ով՝ Ավետիսը:  17-ամյա տղաներին դա երբեմն զվարճացնում է, միանման են հագնվում ու դուրս գալիս: Սակայն մեր հանդիպման ժամանակ բացառություն էին արել և փոխել վերնաշապիկները:

Տղաները կենսուրախ են, հումորի զգացումով լի:  Սոցիալական հարթակում  էլ վարում են  ֆեյսբուքյան նույն էջը,  միասին  հաղորդակցվում  օգտատերերի հետ: Նրանք միմյանցից գաղտնիքներ չունեն, կատակում են՝ ամուսնանալու են երկվորյակ աղջիկների հետ, որպեսզի  մարդիկ չկարողանան տարբերել, թե ով ում բարեկամն է: Ալիկն ու Ավիկը  նույնն երազանքն ունեն՝ լինել  հանրային դեմք , բայց հետաքրքրություններն են տարբեր: Ալիկը ցանկանում է լրագրող դառնալ:

Ալիկ Հոխանյանը նաև հետաքրքրված է միջազգային քաղաքականությամբ, հետևում է աշխարհաքաղաքական զարգացումներին, հակամարտությունների ընթացքին: Միջազագային քաղաքական առոջնորդներից  նա  նախապատվությունը տալիս է Ամերիկայի  նախագահ Դոնալդ Թրամփին, բնորոշում է՝ կոշտ, կոպիտ, իր ասածին տեր մարդ է:


Ավետիս Հոխանյանի ամենասիրելի զբաղմունքը ֆուտբոլն է, ցանկանում է սպորտային մեկնաբան դառնալ:  Ֆուտբոլային խաղերի ժամանակ նա  համակրգչով առանձնանում է ու սկսում  մեկնաբանել:

Ավիկը Բարսելոնայի երկրպագուն է, իսկ Ալիկը՝ Ռեալի: Ռեալ Մադրիդ  ու Բարսելոնա խաղերը եղբայրներին վիճելու առիթ են  տալիս: Ալիկն անկեղծանում է՝ ֆուտբոլով այնքան էլ հետաքրքրված չէ, բայց  իր քայլերը միտումնավոր են ու խորամանկորեն  ժպտում  է:

Մանկական ուղեղային կաթված, այսպիսին է տղաների հիվանդության  ախտորոշումը ծնված օրվանից, սակայն պարբերաբար իրականացվող վերականգնողական թերապիան շատ բան է փոխել  տղաների կյանքում:  Նույնիսկ հեռավորությունը չի խոչընդոտել նպատակների իրականացմանը: Վերականգնողական թերապիան անցել են մայրաքաղաքում: Մելանյա տատիկն ամենուր եղել է տղաների կողքին:

17 տարվա հետևողական աշխատանքը ցանկալի արդյունք է տվել: Ալիկն ու Ավիկը վերականգնողական թերապիան հիմա շարունակում են  Վարդենիսի ,,Աստղավարդ,, հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունում, որի հիմնադիրը տատիկն է՝ Մելանյա Եփրեմյանը: Հիմա  Քայլում են առանց հենակների, դժվարանում են աստիճանները բարձրանալուց, դժգոհում՝ Վարդենիսի անբարեկարգ ճանապարհներից: Իրենք էլ են ցանկանում  դուրս գալ, զբոսնել, շփվել տարբեր մարդկանց հետ:

Ալիկն ու Ավիկը հիմա սովորում են Վարդենիսի պետական քոլեջում «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնում:  Տղաներն իրենց ուժերը  փորձում են  նաև այս ոլորտում: Ցանկանում են, որ Վարդենիսում էլ բացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն,որտեղ հնարավորություն կունենան  զբաղվելու  ռոբոտաշինությամբ  և զարգացնելու  հմտությունները:  Քոլեջում սկզբում ստացել են համակարգչային  նախնական կրթություն , այժմ ՝ միջին մասնագիտական: Քոլեջի տնօրեն Արամ կարապետյանն ու դասավանդող մասնագետները գոհ են նրանցից:

17-ամյա երկվորյակ եղբայրների հետաքրքրությունների շրջանակն ընդլայվում է: Ավիկն ու Ալիկը Վարդենիսի վերականգնողական  կենտրոնի  կամավորներից են: Առաջիկայում նոր ծրագրեր ունեն:  Վարդենիսում ցերեկային ներառական կենտրոն բացվելու դեպքում տղաները սովորելու են լուսանկարչական  ու օպերատորկան  գործը, որպեսզի կարողանան վերականգնողական թերապիայի դասերը նկարահանել ու բաժանել ծնողներին ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների  տնային պարապմունքների համար:

Ապագան առջևում է, և կգա այն օրը, երբ տղաների թաքնված երազանքը կիրականանա, կդառնան հանրային դեմք:

Կարդացեք նաև

Back to top button