Քաղաքական

Փոքրիկ Հավլաբար Կալաձեի ծննդավայր Սամտրեդիայում

«Թբիլիսին շարունակելու է մնալ որպես տոլերանտ քաղաք»,-«Ռադիոլուր»-հետ զրույցում ասել է իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։

Նա նախընտրական շրջանում արդեն երկրորդ հանդիպումն է ունենում թբիլիսահայերի հետ, այս անգամ նա քաղաքացիների խնդիրներին ծանոթացել է Հավլաբարի բարձունքում գտնվող Հայ գրողների Խոջիվանք պանթեոնի մոտ։

Մի շարք հարցումների համաձայն՝ Կալաձեին զիջում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիաշվիլին և ընդդիմադիր Զալիկո Ուդումաշվիլին։ Ընտրապայքարը հենց այս երեք թեկնածուների միջև է ընթանում։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 13 թեկնածու։ Նրանցից գրեթե բոլորն էլ նախընտրական ծրագրերում հատուկ տեղ են հատկացրել քաղաքի էկոլոգիական վիճակին։  Վրաստանում գրանցված մոտ մեկ միլիոն ավտոմեքենաների կեսը երթևեկում է հենց Թբիլիսիում, մեծ մասը հին է և ավելի շատ է աղտոտում մթնոլորտը։

Անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին, ով էկոլոգիական խնդիրներով առաջատար քաղաք դառնալու հարցում մեղադրում է նախկին ու ներկա իշխանություններին՝ նշում է, որ օդի աղտոտվածության  պատճառով վերջին 15 տարիներին ավելացել է օնկոլոգիական հիվանդացությունների թիվը։

Մյուս թեկնածուն՝ Զաալ Ուդումաշվիլին, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունից  է և նրա կողմից վերահսկվող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության արդեն նախկին հաղորդավարը։

Առաջնահերթություն է համարում քաղաքի խցանումների, էկոլոգիայի, ինչպես նաև վթարային շենքերի հարցը: Նախընտրական ծրագրի համաձայն՝ մեծ  ուշադրություն է դարձնելու ապօրինի շինարարության դեմ  պայքարին, ինչի ուղղությամբ  Թբիլիսիիում շարունակում է բողոքի ակցիաները։

Ակցիան նախկին վարչապետ Իվանիշվիլիի դեմ է, ով անօրինական կերպով յուրացրել է Թբիլիսիի  երկու պատմական տարածք՝ Պուշկինի այգին և Բուսաբանական այգու հարակից տարածքը։ Դրանք քաղաքի պատմությունն են,  քաղաքի սիրտը և մենք դա թույլ չենք տալու։

«Ռադիոլուր»- ի հետ զրույցում խոսելով թբիլիսահայ ընտրողների մասին, Ուդումաշվիլին նշեց, որ նրանք մեծ դեր ունեն քաղաքի զարգացման հարցում․ «Հայերը դարեր շարունակ ապրում են Թբիլիսիում, նրանք մեր եղբայրներն են և մենք շարունակելու ենք միասին ապրել»։

Մյուս  Թեկնածուն «Վրացական երազանք»-ը ներկայացնող հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն է, որը մինչ այս ղեկավարում էր Էներգետիկայի նախարարությունը։

Նա ևս իր ծրագրում շրջակա միջավայրի պահպանությանը մեծ տեղ է հատկացրել, նաև քայլեր է ձեռնարկելու, որպեսզի քաղաքի  յուրաքանչյուր թաղամասում բնակիչները սպորտով զբաղվելու հնարավորություն ունենան։

Կալաձեի  հայրենի քաղաքում՝ Արևմտյան Վրաստանի Իմերեթիի շրջանի Սամտրեդիայում  կա մի փոքրիկ Հավլաբար, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթի հետ զրույցում ասել է Կալաձեն։

«Ասում է՝ Սամտրեդիայում հենց այդպես էլ անվանում ենք՝ փոքրիկ Հավլաբար, երկու փողոց կա այնտեղ, որ Հայոց մայյլա են անվանում»։

Բայբուրթը մեզ հետ զրույցում նշեց, որ  որ Ջավախեթիի 4 գյուղերի հայերը Սամտրեդիայում հիմնականում հաստատվել են 1940-ականներին, երբ մեկնել են Արևմտյան Վրաստան՝ թեյի գործարաններ, կայարաններ և այլ շինարարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այսօր Սամտրեդիայիում կոմպակտ բնակվում է մոտ 300 հայ ընտանիք։ «Վրացական երազանք»-ի թեկնածուն իր ծննդավայրում հայկական տոլմա է փորձել և մինչև օրս հիշում է հայ խոհարարի անունը։

«Պատմում է, որ 7 տարեկանում հայրը տարել է ռեստորան, որտեղ շատ է հավանել  հայկական տոլման։ Հայրը կանչել է խոհարար Ռազմիկ Ասատուրյանին, որը պատմել է թե ինչպես է պատրաստել այն»,-փոխանցեց Վան Բայբուրթը։

Սամտրեդիայում ապրող խոհարարը՝ Ռազմիկ Ասատրյանը, «Ռադիլուրի» հետ զրույցում հիշել է, որ դա տեղի է ունեցել մի մրցույթի ժամանակ․ «երկար ժամանակ է անցել, բայց վերհիշում եմ այդ օր»։

Կալաձեն փոփոխություններ է  նախատեսում քաղաքի բոլոր շրջաններում, այդ թվում և Հավլաբարում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշեց, որ ուշադրություն է դարձվելու հին ու վթարային վիճակում գտնվող տների վերանորոգմանը, ինչպես նաև քաղաքի պատմական տեսքի պահպանմանը։

«Մենք տոլերանտ ազգ ենք, ինչը կարող է օրինակ լինել աշխարհի շատ երկրների համար։  Դարեր շարունակ հայերի հետ միասին ապրել ու արարարել ենք և այդպես է լինելու նաև ապագայում»,-վստահեցրեց Կախա Կալաձեն։

Կարդացեք նաև

Back to top button