ԿարևորՀասարակություն

Երեւանը՝ գույների մեջ

Այսօր ողջ հայությանը մայրաքաղաքը տոնում է Էրեբունի-Երեւանի 2799-ամյակը՝ «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով: Քաղաքի տարբեր վայրերում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ։

 

Երևանի  172 դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտների համար մայրաքաղաք երևանի գույները եռագույն են։ «Ես Երևանը տեսնում եմ կարմիր գույնով, քանի որ մեր քաղաքը շատ վառ է/ Իսկ ես տեսնում եմ կապույտի մեջ, քանի որ ուզում եմ, որպեսզի Երևանում միշտ խաղաղ լինի ու պատերազմ չլինի»,- ասում են երեխաները։

Այս ամենը տեղի էր ունենում Երևանի քաղաքապետարանի դիմաց, իսկ արդեն քաղաքապետարանի   շենքում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  խոստանում է երևանցիներին, որ  սիրելի մայրաքաղաքը կլինի  ավելի բարեկարգ, հարմարավետ,  հաջորդող սերունդներին արժանապատվորեն փոխանցելու համար։

«Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրվում է նաև  Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։

Ու թերևս ամենագունեղը Օդապարիկների  բացթողումն էր: Երևանի երկինքը ամբողջությամբ գույների մեջ  է։

 

Կարդացեք նաև

Back to top button