ԿարևորՔաղաքական

Ալի Լարիջանի. «Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում»

Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում` ասել է Իրանի Մեջլիսի նախագահ Աի Լարիջանին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։

Կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր:

Խորհրդարանների ղեկավարները անդրադարձել են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի:

Կարդացեք նաև

Back to top button