

Նախօրեին երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը (տեսանյութ)։ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հենց երեկ հանդիպում քննարկում էր անցկացրել Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում: Նախարարն այցելել էր պարկի ուղեփակոցներ, ծանոթացել ազգային պարկի պահպանությանը։

Այստեղ պահնորդային ծառայություն է իրականացնում «Պանտերա» ընկերությունը: Հիմնադիր Վահե Դարբինյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ մոտ 40 հոգով հարձակվելը են հենակետի վրա, ծեծել ծառայություն իրականացնող երկու աշխատակիցներին, նրանց դուրս հանել ու այրել հենակետը:
«Երեկոյան 8։ 40- ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։ Ամենավայրագ ձևով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Ես չեմ հրաժարվի պահպանությունից, այստեղ միայն գումարի հարցը չի: Սա սկզբունքի հարց է»,- ասել է նա:




