Հասարակություն

«Կասպերսկի»-ն՝ քաղաքական երկու կրակների արանքում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»


Վաշինգտոնը կասկածում է ՏՏ ոլորտում ռուսական ամենահայտնի ընկերություններից մեկին՝ «Կասպերսկի Լաբորատորիային», Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ գաղտնի կապերի մեջ։

Դրա պատճառով՝ ԱՄՆ կառավարությունը սահմանափակել է Կասպերսկու արտադրանքի վաճառքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելի ուշ ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հայտարարություն տարածեց։

«Այլևս ռիսկային է վստահել Կասպերսկուն, քանի որ Ռուսաստանի կառավարությունը կարող է օգտագործել դաշնային տեղեկատվական համակարգեր Կասպերսկու արտադրանքներին տրամադրած մուտքը, ինչն ուղղակիորեն ազդում է ԱՄՆ ազգային անվտանգության վրա»:


Այս սկանդալի ֆոնին՝ լաբորատորիայի ղեկավարը՝ Եվգենի Կասպերսկին համաձայնել է ԱՄՆ կառավարությանը տրամադրել իրենց ծրագրերի գաղտնագրերը, ինչպես նաեւ բացատրություն տալ Սենատում։

«Կասպերսկու լաբորատորիայի» գործունեության վրա ո′չ Ռուսաստանի և ո′չ էլ այլ երկրի կառավարություն որևէ ազդեցություն չի կարող ունենալ՝ «Ռադիոլուրին» ասաց «Կասպերսկի Լաբորատորիային» նախավաճառքի աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը:

Սա առաջին դեպքը չէ, երբ մեղադրում են «Կասպերսկի լաբորատորիային»: Ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ սա պարզապես «աշխարհաքաղաքական խաղ» է:

Սահմանափակումներից հետո «Կասպերսկի Լաբորատորիան» հայտարարել է, որ քաղաքական հակամարտության պատճառով հայտնվել է անհարմար դրության մեջ և երկու կողմերը փորձում են ընկերությանն օգտագործել որպես խաղաքարտ: Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ որոշումը քաղաքականացված է:

Կարդացեք նաև

Back to top button