
Այս տարի հեղինակավոր Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 2007թ. հիմնված Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN)` «միջուկային զենքի կիրառման աղետալի հետևանքների նկատմամբ ուշադրությունը սևեռելուն ուղղված ջանքերի համար»: Տեղեկանում ենք մրցանակի պաշտոնական թվիթերյան էջում
Հիշեցնենք, որ նախորդ տարի հեղինակավոր մրցանակին էր արժանացել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ FARC գրոհայինների հետ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի համար:
BREAKING NEWS The 2017 Nobel Peace Prize is awarded to the International Campaign to Abolish Nuclear Weapons (ICAN) @nuclearban #NobelPrize pic.twitter.com/I5PUiQfFzs
— The Nobel Prize (@NobelPrize) October 6, 2017




