

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Բաղրամյան գյուղը երեկ նշել է հիմնադրման 70- ամյակը:
Հոբելյանական տարում գյուղում մի շարք փոփոխութուններ են արվել, անցկացվել է ոռոգման ներքին ցանց, ապահովվել է գիշերային լուսավորությամբ, տեղադրվել է 18 մ երկարությամբ խաչ:
Տոնի կապակցությամբ բարեկարգվել է այգին, տեղադրվել են մանկական խաղեր և բակային մարզասարքեր, բացվել է համնայքապետարանի նոր շենքը:
Բաղրամյանը գյուղը երեկ իր հարկի տակ հավաքել էր բազմաթիվ հյուրերի: Համայնքը նշում էր հիմնադրման 70-ամյակը: Գյուղը հիմնադրվել է 1946թ-ին Իրաքից հարենադարձված հայերով և մեկ տարի անց անվանակոչել մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվամբ: Գյուղի անվանակոչությունը նվեր էր մարշալի հոբելյանին, ասում է Հովհաննես Բաղրամյանի եղբոր թոռ Արթուր Բաղրամյանը.
«Մարդու կենդանության օրոք չեն անվանակոչում, թույլատրելի չէր, բայց դուք հաղթահարեցիք այդ արգելքը և մարշալ Բաղրամյանի ծննդյան 50-ամյակին մեծ նվեր արեցիք»:

Այսօր էլ նոր սերունդն է տեր իր գյուղին, բարեկարգում են, նորոգում միասին, հավասար ուժերով: Հանայնքի հիմնադրման հոբելյանական տոնին բացվեց ու օրհնվեց համայնքապետարանի նոր շենքը, որը սեփական միջոցներով գնել, վերանորոգել ու կահավորել է համայնքի գործարար ղեկավար Գոռ Միրզոյանը, ինչպես նաև վերաբացվեց նոր խաղահրապարակներով այգին: Բոլոր խաղերը տեղադրվել են Focus on children now բարեգործական կազմակերպության միջոցներով: Կատույցի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Քալանթարյանը նշեց, որ պայմանավորվել էին խաղերը տեղադրել այգու բարեկարգումից հետո, այդպես էլ եղավ:

Տեղադրված նոր խաղերը նաև մարզվելու հնարավորություն են տալիս գյուղի պատանիներին ու երիտասարդներին, իսկ փոքրերին՝ զվարճանալու և ազատ ժամերին խաղալու: Այգում տեղադրված նախկին խաղերը կոտրված էին:
Գյուղի երեխաների համար սպորտով զբաղվելու վայր էլ կա, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի մարզադպրոցը: Երեխաները հպարտացան, որ օլիմպիական չեմպիոնն իրենց համագյուղացին է:
Բաղրամյան գյուղում գործում է Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաճյուղը , որը կառուցվել է ծանրամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Օգսեն Միրզոյան անձնական ներդրումներով: Մարզադպրոցում բռնցքամարտով և ծանրամարտով անվճար մարզվում է 9-23 տարեկան մոտ 80 սան՝ նաև հարակից բնակավայրերից: Մարզադպրոցը տվել և հիմա էլ ունի չեմպիոններ՝ Առաքել Միրզոյան, Արայիկ Միրզոյան,Նորայր Ավետիսյան, Տիգրան Քալանթարյան, Դավիթ Հովհաննիսյան, ով 5 ամիս առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Օգսեն Միրզոյանը նշեց, որ պետական հովանավորությամբ վարձատրվում են միայն մարզիչները, մնացած բոլոր հոգսերը կրում է ինքը: Օլիմպիական խաղերի չեմպիոնը շուրջ 500 քմ տարածքի վրա նախատեսել է սեփական միջոցներով գյուղում կառուցել ավելի մեծ մարզադպրոց, որտեղ կզբաղվեն ծանրամարտով, բռնցքամարտով և ըմբշամարտով:

Բաղրամյան գյուղի բնակիչները գյուղատնտեսությամբ քիչ են զբաղվում՝ ոռոգման ջուր չունենալու պատճառով, մշակում են միայն տնամերձ հողամասերը: 537 հա ոռոգելի տարածքից գրեթե 100 հա է մշակվում, որտեղ ծիրանի և խաղողի այգիներ են, մնացածը քանդվել են ու ամայի տարածքներ դարձել:

Գյուղում վերջերս անցկացվել է ոռոգման ներքին ցանց: Համայնքի բնակիչներն աշխատում են տարբեր վայրերում: Համայնքի ղեկավարի օգնական Տիգրան Կարապետյանը նշեց, որ գյուղի սուղ բյուջեով հնարավոր չէ բարեկարգման լայն աշխատանքներ կատարել, դա արվում է բարեգործական միջոցներով: Նկատելով համայնքի դրական տեղաշարժը գյուղացիները հույս ունեն, որ այն շարունակական կլինի և կվերանորոգվի նաև դեկտեմբեր ամսից գործունեությունը դադարած մանկապարտեզը:

Համայնքի տոնի կլապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագրեր հանձնեց գյուղի բարեկարգման ու շենացման մասնակիցներին:




