
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս պահին տարբեր ուղիներով փորձում է ճշտել՝ արդյոք Լաս Վեգասում տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:
«Փորձում ենք ճշտել այդ տեղեկատվությունը, դեռ հստակ ոչինչ չկա»,-Panorama.am-ին ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում 64-ամյա տղամարդը կրակ է բացել փառատոնի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով 50 մարդ զոհվել է, 400-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:




