
Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ առանձնազրույցից հետո կայացել է նաև լրագրողներիհետ հանդիպում, որի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ավարտվել և նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կարեւորում է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների ժողովուրդների միջև շփումների ընդլայնումը։ Այս առումով անգամ մտածում է, որ դրան կարող է նպաստել թեկուզ ռոմինգ ծառայության արժեքի նվազեցումը ու մի օր էլ ընդհանրապես վերացումը։ Հանձնակատարաը վստահեցրեց, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի տեղական արժույթով վարկեր ՓՄՁ-ի զարգացման համար:
Մենք շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը

ԵՄ հանձնակատարը Հայաստանում է Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնակատարի հետ առանձնազրույցից հետո լրագրողներին ասաց, որ նախաստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ։
Հանձնակատարն ու նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։
Հայաստան—Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն էլ շեշտելով, որ ՀՀ ու ԵՄ շուտով կստորագրեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նշեց, որ համաձայնագիրն ավելին է, քան՝ համագործակցությունը. նա վստահեցրեց, որ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը 28 անդամ երկրների հետաքրքրության շրջանակներում է և դրա վկայությունն է Արևելյան գործընկերության գագաթաժողովի կայացումը նոյեմբերին հենց Բրյուսելում:

Քննարկումների ընթացքում բնականաբար չի շրջանցվել մերձավորարևելյան զարգացումները, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքի, Սիրիայի խնդրի ու կորեական թերակղզում իրավիճակի հարցեր:
Նախարար Նալբանդյանը հանձնակատար Հանին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։




