ԿարևորՀասարակություն

Հայաստանի ամենաերկարակյաց մարդը 115 տարեկան է, Գեղարքունիքից

Հայաստանում այսօր ապրում է 100 տարին լրացած 85 մարդ։ Ամենաերկարակյացը բնակվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նա 115 տարեկան է: Տարեցները հիմնականում կանայք են, նրանք միջինում 6 տարի ավելի են ապրում տղամարդկանցից՝ այսօր հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։

Արդեն 25 տարի հոկտեմբերի 1- ն աշխարհում նշվում է որպես տարեցների օր: Վերջին տարիներին  Հայաստանում տարեցների թվի ավելացման  միտում է նկատվում: Ներկա պահին  63 տարեկան և բարձր  տարիքի  մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի  շուրջ 13 տոկոսը: Տարեցները հիմնականում կանայք են, նրանք միջինը 6 տարի ավելի են ապրում տղամարդկանցից: Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է:

Կարդացեք նաև

Back to top button