

«Միչիգանի նահանգի կողմից Արցախի հանրապետության ճանաչումը հաղթանակ է ոչ միայն հայության համար, այլեւ հաղթանակ է միջազգային իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարության, հաղթանակ է հետադիմության եւ բռնապետության նկատմամբ»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ ԱՄՆ Միչիգանի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման փաստը:
Ինչ կտա Միչիգան նահանգի Սենատի ընդունած բանաձևը Արցախին եւ Հայաստանին, եւ ինչ է սրանով եւս մեկ անգամ վերահաստատվում։ Հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է Դավիթ Բաբայանի հետ։
Հատված «Ռադիոլուր»-ի 18.00 -ի թողարկումից




