Հասարակություն

Կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարման համակարգում առաջացել են խնդիրներ


Տարեկսզբից մինչ այժմ Հայաստանի  15 հազար  քաղաքցի օգտվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման առցանց եղանակից: Թվերն այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշել է, որ կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարման համակարգում առաջացել են խնդիրներ: Սա պայմանավորված է բանկերի ու պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով։ Վարաչապետը Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին հանձնարարկաններ է տվել․

«Ձեռնարկել միջոցներ  ոլորտի  անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի  մշակման աշխատանքները ավարտելու  ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ։ Պարզեցնել վարչարաությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը»։

 

Կարդացեք նաև

Back to top button