Հասարակություն

Գործազրկության վտանգ՝ Սոթքում. ահազանգի հետքերով


«Ռադիոլուր»-ն այսօր եւս մեկ ահազանգի հետքերով է գնացել, որը բարձրաձայնվել է մամուլում:

Ըստ այդմ՝ լուրեր են շրջանառվել, թե Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը խնդրի առաջ է կանգնեցրել հարակից համայնքների բնակիչներին՝ պատրաստվելով աշխատանքից ազատել ավելի քան 70 վարորդի:

Խնդրի իրողության մասին, սակայն, Սոթքի հանքավայրի աշխատակիցները չեն հաստատել:

Նման խնդրի առկայության մասին հերքել է նաեւ Սոթքի գյուղապետը՝ տեղեկացնելով, որ այդ մասին իմացել է մամուլից, որից հետո կապվել հանքավայրի ղեկավարության հետ, որոնք հերքել են տեղեկության իսկությունը:

Սոթքի ոսկու հանքավայրի օժանդակ տեխնիկաների տեղամասի ղեկավար Կամո Առաքելյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց տարածված տեղեկատվության առնչությամբ:

Նա շեշտեց, որ այս պահին ընդհանուր առմամբ հանքավայրում աշխատում է 120 վարորդ, այդ թվում ծանր տեխնիկայի վարորդներ: Այլ հանքավայրերից տեղյակ չէ, բայց կոնկրետ Սոթքի հանքավայրում որեւէ մեկը որեւէ դժգոհություն չի հայտնել:


Սոթքի հանքավայրում նման խնդրի առկայության մասին մեզ հետ զրույցում հերքեց նաեւ Սոթքի գյուղապետ Նիկոլայ Շահսուվարյանը: Նա ասաց, որ տեղում նման դժգոհություններ չեն լսել: Նման խնդրի գոյության մասին ինքը նույնպես իմացել է  մամուլից, որից հետո խոսել է նախ հանքավայրի աշխատակիցների հետ:

Սոթքի գյուղապետ Նիկոլայ Շահսուվարյանը տեղեկացրեց, որ ինքը նաեւ հեռախոսազրույց է ունեցել հանքավայրի տնօրենի հետ, ով իր հերթին է հերքել տարածված տեղեկության իսկությունը:

Կարդացեք նաև

Back to top button