Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։

Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

Կարդացեք նաև

Back to top button